Ամենահամեղ, արագ և բյուջետային նախաճաշը` ամենահասանելի բաղադրիչներով

Բաղադրիչներ

1 գազար

1 կարտոֆիլ

1 գլուխ սոխ

150 գ երշիկ

50 գ պանիր

1 ձու

1 ճ/գ ալյուր

աղ

սև պղպեղ

հաց

Պատրաստման եղանակը

Գազարն անցկացնել քերիչով: Կարտոֆիլն անցկացնել քերիչով, լավ լվանալ, ապա ջրքամել և ավելացնել գազարին

Ավելացել քերիչով անցկացրած երշիկ, պանիր, մանրացրած սոխ, 1 ձու, ալյուր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Հացը բաժանել մասերի, յուրաքանչյուրի վրա 2-ական ճ/գ խճողակ լցնել և ամրացնել

Տապակել խճողակի հատվածի վրա 1-2 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում