Ամենագունեղ, ախորժելի և շա՜տ համեղ աղցան՝ մսով և բանջարեղենով, որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 գազար

1 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

0,5 թ/գ համեմի աղացած սերմ

սև և կարմիր պղպեղ

80 մլ ձեթ

2 ատամիկ սխտոր

1,5 ճ/գ խնձորի քացախ

350 գ տավարի խաշած միս

1 թարմ վարունգ

1 պղպեղ

150 գ խաշած կամ մարինացված լոբի

150 գ մարինացված եգիպտացորեն

սամիթ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել քերած գազար, ճզմած սխտոր, աղ, շաքարավազ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, քացախ։ Ձեթը տաքացնել, ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել և թողնել 10 րոպե

Վարունգը, պղպեղը, միսը միջին երկարությամբ կտրատել, սամիթը մանրացնել, ավելացնել գազարին

Ավելացնել մարինացված եգիպտացորեն, լոբի և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում