Բաղադրիչներ
2 հատ սմբուկ
2 հատ լոլիկ
1 քաղցր պղպեղ
80 գ սև ձիթապտուղ
1 ատամիկ սխտոր
աղ
ձիթայուղ
օրեգանո
1 հատ չիլի պղպեղ
125 գ մոցարելլա պանիր (կարելի է փոխարինել ցանկացած տեսակով)
Պատրաստման եղանակը
Սմբուկները շրջանաձև կտրատել (կեղևով), դնել աղաջրի մեջ, թողնել 30 րոպե

Այնուհետև չորացնել անձեռոցիկների օգնությամբ և շարել ջեռոցի տապակի վրա

Առանձին խոր ափսեյի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել օրեգանո, աղ և լավ խառնել

Քսել սմբուկի յուրաքանչյուր կտրորի 2 կողմի վրա և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Լոլիկների կեղևը մաքրել և քաղցր պղպեղի, չիլի պղպեղի, ձիթապտղի հետ՝ հարել բլենդերով կամ աղել

Ստացված զանգվածին ավելացնել սխտոր և 15 րոպե տապակել ձիթայուղով

1-ական թ/գ դնել սմբուկի յուրաքանչյուր կտորի վրա: Ավելացնել 1-ական կտոր պանիր և ևս 10 րոպե դնել ջեռոցում

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ