Բաղադրիչներ
300 գ խաշած կարտոֆիլ
Նեխուրի տերև
¼ սև պղպեղ
¼ աղ
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
100 գ պանիր
ալյուր
1 ձու
200 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել նեխուրի մանրացրած տերև, աղ, սև պղպեղ, եգիպտացորենի օսլա և լավ խառնել
1-ական ճ/գ կարտոֆիլ վերցնել, մի քիչ բացել
Յուրաքանչյուրի մեջ 1 կտոր պանիր դնել, փակել
Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի, պաքսիմատի մեջ և 30 րոպե թողնել սառնարանում
Տապակել տաք և առատ ձեթի մեջ
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ