Սնկով և հավի կրծքամսով աղցան

Նուրբ և արագ պատրաստվող աղցան, որը Ձեզ քաղցած չի թողնի:
Բաղադրիչներ
- 1 հատ հավի կրծքամիս
- 4 հատ խաշած ձու
- 400 գ սունկ
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը կտրատել և լցնել տարայի մեջ:

- Խաշած ձուն կտրատել:

- Կտրատված զանգվածին պահածոյացված եգիպտացորեն ավելացնել:

- Սունկը մանր կտրատել, այնուհետև տապակել բուսայուղի մեջ:


- Տապակած սունկը ավելացնել կտրատված զանգվածին, ավելացնել մայոնեզ և խառնել:


Բարի ախորժակ:
