Ջեմով ռուլետ
Արագ և հեշտ պատրաստվող այս ռուլետը նոր ամառային գույներ կբերի Ձեր խոհանոց:
Բաղադրիչներ
- 4 հատ ձու
- 125 գ շաքարավազ
- 125 գ ալյուր
- 10 գ փխրեցուցիչ
- 1 տուփ վանիլին
- 4 ճաշի գդալ ջուր
- 50 գ ծիրանի ջեմ
- շաքարի փոշի (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
1 Ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից:
2 Սպիտակուցը հարիչով հարել, ավելացնել մի փոքր աղ:
3 Սպիտակուցին ավելացնել շաքարավազի մի մասը, մյուս կեսն առանձնացնել դեղնուցի համար:
4 Դեղնուցը հարել, ավելացնել շաքարավազ, վանիլին և հարել:
5 Դեղնուցին ավելացնել 4 ճաշի գդալ սենյակային ջերմաստիճանի ջուր, խառնել:
6 Դեղնուցը ավելացնել սպիտակուցին և խառնել:
7 Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը և խառնել:
8 Խմորը լցնել տարայի մեջ և հավասարեցնել:
9 Թխել 180° ջերմաստիճան տաքությամբ 10-15 րոպե:
10 Թխվածքը հանել ջեռոցից, վրան ծիրանի ջեմ քսել, ոլորել, և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ: