Ամենաարագ, համեղ և թեթև նախաճաշը` լավաշով և ձվով

Բաղադրիչներ

2 լավաշ

4 ձու

150գ պանիր

սամիթ

Պատրաստման եղանակը

Լավաշը շրջանաձև կտրե`լ թավային համապատասխան չափով: Թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել, լավաշը դնել, ավելացնել 4 ձու (ձուն կարելի է փոխարինել ցանկացած այլ մթերքով՝ երշիկ, նրբերշիկ, բանջարեղեն և այլն), քերած պանիր, մանրացրած սամիթ

Դնել 2-րդ լավաշը, ծածկել կափարիչն ու տապակել 3-4 րոպե

Շրջելուց հետո ավելացնել քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել ևս 3 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում