Բաղադրիչներ
1 ձու
3 ճ/գ շաքարավազ
աղ
1 թ/գ վանիլային շաքարավազ
150 մլ մածուն կամ կեֆիր
70 մլ ձեթ
350 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
3 ճ/գ շականակագույն շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը, 1 պտղունց աղը, մածունը կամ կեֆիրը, ձեթը խառնել իրար
Մաս-մաս ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել, խմոր հունցել
Բաժանել 12-13 գնդիկների
Յուրաքանչյուրը գրտնակել, ռուլետի պես փաթաթել
Անկյունից շրջանաձև, խխունջի պես փաթաթել, ամրացնել
Թաթախել շականակագույն շաքարավազի մեջ, շարել ջեռոցի տապակի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե
Վայելելու ժամանակն է )))
Բարի ախորժակ