Բաղադրիչներ
2-3 լավաշ
250 գ կաթնաշոռ
1 ճ/գ շաքարավազ
60 գ չամիչ
70 գ ցանկացած չորամիրգ
1-2 ճ/գ թթվասեր
2 ձու
2 ճ/գ կաթ + 1 թ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, չամիչ, չորամիրգ, թթվասեր և լավ խառնել

Լավաշը ուղղանկյունաձև կտրատել, յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ խճողակ դնել և նրբաբլիթի պես փաթաթել

2 ձվին ավելացնել կաթ, լավ խառնել, նրբաբլիթները թաթախել խառնուրդի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ