Հատապտուղներով թխվածք

Ամառային ոչ շատ քաղցր, բայց միևնույն ժամանակ անուշահամ թխվածք, որը հեշտությամբ կարող եք պատրաստել:
Բաղադրիչներ
- 400 գ ալյուր
- 250 գ կարագ
- 150 գ շաքարավազ
- 1 հատ ձու
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 հատ կիտրոնի ցեդրա
Միջուկ
- 400 գ ազնվամորի
- 150 գ հապալաս
- 1 հատ նեկտարին
- 2 ճաշի գդալ շաքարավազ
- 2 ճաշի գդալ օսլա
Պատրաստման եղանակը
- Կարագը նախապես սառեցնել:
- Կարագը մանր կտրատել, և ալյուրի հետ խառնել:

- Ավելացնել շաքարավազը, փխրեցուցիչը, կիտրոնի ցեդրան, և լավ խառնել:
- Ձուն հարել, ավելացնել խմորին, և լավ խառնել՝ մինչև պնդանալը:

- Խմորից մի փոքր առանձնացնել:
- Խմորը ձեռքով բացել տարայի մեջ:

- Թխել 180°C ջեռոցում 25 րոպե:
- Մրգերը և հատապտուղները խառնել իրար, ավելացնել շաքարավազը և օսլան, և լավ խառնել:
- Լցնել խմորի վրա, խմորի մյուս մասը մանրացնել վրան:

- Թողնել ջեռոցում ևս 10 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
