Բաղադրիչներ
300 գ թխվածքաբլիթ
120 գ հալեցրած կարագ
30 մլ կաթ
Կրեմի համար`
500 մլ կաթ
60 գ շաքարավազ
45 գ եգիպտացորենի օսլա
1 ձվի դեղնուց
1 թ/գ վանիլի էքատրակտ
2 ճ/գ մասկարպոնե
200 գ դեղձ
Կաղապարի չափը` 22 սմ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները լավ մանրացնել, ավելացնել հալեցրած կարագ և լավ խառնել
Ավելացնել 30 մլ կաթ, խառնել, 1/3-ը լցնել կաղապարի մեջ, հավասար և ամուր տարածել: 10րոպե թողնել սառնարանում
1 ձվի դեղնուցին ավելացնել 60 գ շաքարավազ և լավ խառնել
Ավելացնել եգիպտացորենի օսլա, խառնել, 50 մլ կաթ ավելացնել, լավ խառնել, ավելացնել վանիլի էքստրաքտ, խառնել
Ավելացնել 450 մլ տաք կաթ, դնել կրակին` անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակից
Ավելացնել 2 ճ/գ մասկարպոնե, լավ խառնել և լցնել կաղապարի մեջ
Դեղձերը մաքրել, խորանարդաձև կտրատել և շարել կրեմի վրա: Գդալի օգնությամբ մի փոքր ներս հրել
Ավելացնել մնացած մանրացրած թխվածքաբլիթը և 3 ժամ թողնել սառնարանում
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ