Համեղ և հագեցնող բանջարեղենային աղցան

Դդմիկով աղցան
30 րոպե
Այս աղցանն իսկապես շատ արագ և հեշտ է պատրաստվում:

Բաղադրիչներ

  • 2 հատ դդմիկ
  • 3 հատ լոլիկ
  • 3-4 հատ ձու
  • 1 ատամիկ սխտոր
  • 150 գ թթվասեր կամ մայոնեզ
  • մաղադանոս
  • կանաչ սոխ
  • աղ
  • պղպեղ
  • ձեթ

Պատրաստման եղանակը

1 Դդմիկը շրջաններով կտրատել: Կտորների վրա աղ շաղ տալ և 15-20 րոպե թողնել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:
2 Դդմիկի կտրոները տապակել: Տապակելուց հետո դրանք դնել թղթե անձեռոցիկի վրա: Շրջանները մեջտեղից կիսել:
3 Լոլիկը և ձուն կտրատել:
4 Կանաչիները մանր կտրատել: Սխտորը ճզմել:
5 Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել աղով և պղպեղով: Վերջում մայոնեզ կամ թթվասեր լցնել աղցանի վրա և լավ խառնել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.