Ելակով տորթ

Նրաբահամ և ախորժելի տորթը ուղղակի փորձել է պետք:
Բաղադրիչներ
- 5 հատ ձու
- 200 գ շաքարավազ
- 200 գ ալյուր
- 2 ճաշի գդալ կակաո
- 500 գ ելակ
Կրեմ
- 350 գ թթվասեր
- 3 ճաշի գդալ ալյուր
- 200 գ շաքարավազ
- 1 հատ ձու
- 200 գ կարագ
Պատրաստման եղանակը
Կրեմ
- Կարագը հարիչով հարել, ավելացնել թթվասերը:
- Ավելացնել ձուն, ալյուրը և շաքարավազը:
Բիսկվիթ
- Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցը հարիչով հարել:
- Կամաց- կամաց ավելացնել շաքարավազը:

- Դեղնուցը քիչ-քիչ ավելացնել մերենգային:

- Ավելացնել ալյուրը, և խառնել:
- Ավելացնել կակաոն, և լավ խառնել:

- Լցնել ձևամանի մեջ, թխել ջեռոցի մեջ 180°C տաքությամբ 40-45 րոպե:

- Բիսկբիթի վերին շերտը կտրել, հանել խմորը, ելակները շարել:

- Կրեմը լցնել ելակների վրա, վրան լցնել բիսկվիթային փշրանքները, և ձևավորել՝ ըստ նախասիրության:


Բարի ախորժակ:
