Աղցաններ Բաղադրատոմսեր

Ամառային գունեղ տրամադրություն և թարմություն հաղորդող աղցան

Լոլիկով և վարունգով աղցան
20 минуты
Այս անգամ պատրաստում ենք անհավանական համեղ սոուսով թարմություն հաղորդող աղցան։

Բաղադրիչներ

Սոուս

  • 1 հատ լոլիկ
  • 150 գ ընկույզ
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ համեմի սերմ
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 1 թեյի գդալ խաղողի քացախ
  • 10 գ մաղադանոս
  • 10 գ կանաչ ռեհան
  • 10 գ համեմ
  • 10 գ կանաչ սոխ
  • աղ ըստ ճաշակի

Աղցան

  • 5 հատ լոլիկ
  • 3 հատ վարունգ
  • 1 հատ կարմիր սոխ
  • 1 հատ կանաչ կծու պղպեղ
  • 10 գ կանաչ սոխ
  • 10 գ մաղադանոս
  • 10 գ կանաչ ռեհան

Պատրաստման եղանակը

Սոուս

  • Լոլիկը մանր կտրատել։
  • Ավելացնել 2 կտոր քերած սխտորը և ընկույզը։
  • Ավելացնել 1 թեյի գդալ համեմի սերմ, 2 ճաշի գդալ խաղողի քացախ, 2 ճաշի գդալ բուսայուղ, աղ ըստ ճաշակի։
  • Համեմը և կանաչ ռեհանը մանրացնել և ավելացնել զանգվածին։
  • Ստացված զանգվածը հարիչով հարել։

Աղցան

  • Լոլիկը կտրատել։
  • Վարունգը մանր կտրատել։
  • Կարմիր սոխը կտրատել մանր օղակներով։
  • Կանաչ ռեհանը, կանաչ սոխը և մաղադանոսը միասին մանր կտրատել։
  • Կտրատված բանջարեղենը խառնել իրար, և ավելացնել մանր կտրատված կծու կանաչ պղպեղը։
  • Ավելացնել սոուսը և խառնել։
Բարի ախորժակ։