Ամառային գունեղ, համեղ և հագեցնող տորթ, քաղցրը գնահատողների համար

Ամառային տորթ
Այս տորթի բաղադրատոմսը կհավանի անգամ ամենաքմահաճ տնտեսուհին, թթվասերային այս հրաշք տորթը համապատասխան կլինի ամեն առիթի:

Բաղադրիչներ

  • 250 գ թթվասեր
  • 240 գ ալյուր
  • 200 գ շաքարավազ
  • 3 հատ ձու
  • 1 թեյի գդալ սոդա

Կրեմ

  • 600 մլ թթվասեր
  • 150 գ շաքարավազ
  • 10 գ վանիլին
  • 300 գ հաղարջ
  • 300 գ հապալաս

Պատրաստման եղանակը

1 Ձուն շաքարավազով հարել, մինչև սպիտակելը:
2 Թթվասերը սոդայի հետ լավ խառնել,մինչև թթվասերի ծավալի մեծանալը, ավելացնել ձվին:
3 Ստացված զանգվածը լավ խառնելուց հետո, ավելացնել ալյուրը:
4 Խմորը լցնել ձևամանի մեջ, թխել 180°C ջեռոցում 35-40 րոպե:
5 Բիսկվիթի թխվելուց հետո, վերևի հատվածը կտրել, խմորի միջուկը հեռացնել:
6 Կտրատված խմորը բլենդերով հարել՝ մինչև փշրանք ստանալը:

Կրեմ

1 Թթվասերին ավելացնել շաքարավազը և վանիլինը, և հարիչով հարել:
2 Ավելի խիտ կրեմ ստանալու համար, կարող եք թթվասերի հետ հարել 100գ կիտրոնի հյութ:
3 Կրեմից 3-4 ճաշի գդալ առանձնացնել:
4 Կրեմին ավելացնել խմորի փշրանքները:
5 Ավելացնել հապալասը և հաղարջը, և լավ խառնել:
6 Խմորակրեմային զանգվածը լցնել բիսկվիթի մեջ՝ ստանալ բուրգ:
7 Վրան քսել կրեմը, և ձևավորել հատապտուղներով:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում