Բաղադրիչներ
1 սմբուկ
1 պղպեղ
1 լոլիկ
չինական կաղամբ
համեմ
70 գ պանիր ֆետա
4 ճ/գ սոյայի սոուս
½ թ/գ սև պղպեղ
1 ատամիկ սխտոր
1 թ/գ մեղր
քնջութ
Պատրաստման եղանակը
Սմբուկը շրջանաձև կտրատել, համեմել աղով, 10 րոպե թողնել, ապա չորացնել, ավելացնել ձեթ, լավ խառնել և տապակել 2 կողմից միջին ջերմության կրակի վրա (թավայի մեջ ձեթ չլցնել )
Առանձին տարայի մեջ սոյայի սոուս լցնել, ավելացնել սև պղպեղ, ճզմած սխտոր, մեղր, 1 ճ/գ ձեթ և լավ խառնել
Չինական կաղամբը միջին երկարությամբ կտրատել, դնել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, 2 ճ/գ պատրաստած սոուսից
Ավելացնել տապակած սմբուկ, կիսալուսնաձև կտրատած լոլիկ
Ավելացնել խորանարդաձև կտրատած պանիր, մանրացրած համեմ, սոուս, քնջութ և մատուցել )))
Բարի ախորժակ