Աղցան պատրաստելու համար ունեք ընդամենը 5 րոպե՞, այդ դեպքում դիմեք այս բաղադրատոմսի օգնությանը։ Վարունգով և եգիպտացորենով աղցան

Բաղադրիչներ

300 գ հավի խաշած կրծքամիս

30 գ թարմ վարունգ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

150 գ պանիր

2 ճ/գ թթվասեր

մաղադանոս

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Վարունգը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել խորանրդաձև կտրատած հավի կրծքամիսը, մարինացված եգիպտացորենը

Ավելացնել մանրացրած մաղադանոս, քերած պանիր, աղ, սև պղպեղ, թթվասեր և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում