Աղցան չէ` սեղանի զարդ է: Նրբահամ աղցան` ընկույզով

Բաղադրիչներ

300 գ խաշած կամ ապխտած հավի կրծքամիս

3 միջին մեծության մարինացված վարունգ

5 խաշած ձու

70 գ ընկույզ

խաղող

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեյի մեջ մայոնեզ քսել, լցնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիսը, ավելացնել մայոնեզ

Ավելացնել երկարությամբ կտրատած մարինացված վարունգ, խաշած ձվի դեղնուց, մայոնեզ

Ավելացնել ընկույզ, մայոնեզ

Ավելացնել ձվի քերած սպիտակուց, զարդարել խաղողի հատիկներով, ընկույզով, թողնել 20 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում