Աղցան, որը պատրաստելու համար մեծ ջանքեր չեն պահանջվի: Չինական կաղամբով աղցան

Բաղադրիչներ

2 խնձոր

1 ճ/գ կիտրոնի հյութ

200 գ չինական կաղամբ

1 տապակած կամ ապխտած հավի կրծքամիս

40 գ չամիչ

2-3 թ/գ թթվասեր

0,5 թ/գ աղ

սև և կարմիր պղպեղներ

2 ճ/գ քնջութ

Պատրաստման եղանակը

Կաղմաբը կտրատել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած հավի կրծքամիս

Խնձորը մաքրել, միջին երկարությամբ կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել չամիչ, թթվասեր, աղ, սև և կարմիր պղպեղներ

Քնջութը մի փոքր բովել, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում