Աղցան, որը պատրաստելու համար ոչ մի բաղադրիչ հարկավոր չէ եփել

Բաղադրությունը

հում գազար,

երշիկ,

թթու վարունգ,

պահածոյացված կանաչ ոլոռ,

պահածոյացված եգիպտացորեն,

թարմ վարունգ:

Բոլոր բաղադրիչներն ավելացնել աչքաչափով:

Պատրաստման եղանակը

Թարմ վարունգը և գազարը քերիչով անցկացնել, երշիկը և թթու վարունգը բարակ և երկար կտրատել:

Խառնել բոլոր բաղադրիչները, ցանկության դեպքում ավելացնել աղ և սև պղպեղ: Վերջում համեմել մայոնեզով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում