Աղցան, որը երբեք չի ձանձրացնի

Բաղադրությունը

  • 1 հատ վարունգ,
  • 4 հատ խաշված ձու,
  • 1 տուփ ոլոռ,
  • 0.5 կապ սամիթ,
  • աղ, սև պղպեղ՝ ըստ ցանկության,
  • 1-2 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Վարունգը և ձուն կտարտել:

Սամիթը լվանալ, չորացնել և մանր-մանր կտրատել:

Այս բաղադրիչները լցնել ամանի մեջ, ավելացնել ոլոռ, աղ, պղպեղ, մայոնեզ և լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում