Աղցան Հեքիաթ. համեղ և նրբահամ աղցան, որը վայրկենապես կհագեցնի քաղցը

Աղցան Հեքիաթ

Բաղադրիչներ
2 հատ խաշած կարտոֆիլ
1-2 հատ խաշած գազար
200 գ խոզապուխտ
մայոնեզ
4 հատ խաշած ձու
300 գ շամպինյոն
300 գ հալած պանիր
100 գ կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը անցկացնել քերիչով: Լցնել տարայի մեջ, վրան լցնել մայոնեզը:

Կանաչ սոխը մանրացնել, ավելացնել քերիչով անցկացված խաշած ձուն:

Ավելացնել մանր կտրատած շամպինյոնները:

Խոզապուխտը խորանարդներով կտրատել, ավելացնել աղցանին: Շերտերին քսել մայոնեզ:

Ավելացնել քերած գազարը:

Հալած պանիրը անցկացնել քերիչով, խառնել մայոնեզի հետ, ավելացնել աղցանին:

Ծածկել կափարիչով, թողնել սառնարանում 3 ժամ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում