Աղցանը պետք է լինի հենց այսպիսին` արագ և հեշտ պատրաստվող: Աղցան «Նապոլի»

Բաղադրիչներ

300 գ հավի կրծքամիս

2 դափնու տերև

5 հատիկավոր պղպեղ

1 թ/գ աղ

200 գ խաշած լոբի

4 ատամիկ սխտոր

մաղադանոս

1 թ/գ սև պղպեղ

3 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Հավի միսը խաշել եռացող ջրի մեջ` լցնելով դափնու տերև, հատիկավոր պղպեղ, 1 թ/գ աղ

Այնուհետև խորանարդաձև կտրատել

Ավելացնել խաշած լոբի

Ավելացնել մանրացրած սխտոր, մաղադանոս, սև պղպեղ, 0,5 թ/գ աղ, մայոնեզ և լավ խառնել

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում