Բաղադրիչներ
150 գ երշիկ
100 գ պանիր
4 կարտոֆիլ
4 ձու + 2 ճ/գ ձեթ
1 վարունգ
2 լոլիկ
սամիթ
200 գ մարինացված եգիպտացորեն
3 ճ/գ մայոնեզ
աղ
ձեթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բարակ կտրատել, լվանալ սառը ջրով, չորացնել անձեռոցիկով, տապակել առատ ձեթի մեջ
4 ձվին ավելացնել աղ, ձեթ, լավ խառնել և նրբաբլիթի պես տապակել, փաթաթել ռուլետի պես և բարակ կտրատել
Երշիկը, պանիրը, վարունգը բարակ կտրատել: Լոլիկի միջուկները հանել` մնացածը երկարությամբ կտրատել
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մանրացրած սամիթ, եգիպտացորեն, աղ, մայոնեզ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ