Բաղադրիչներ
600 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 կտոր հաց
100 մլ կաթ
համեմ
1 թ/գ աղ
1 թ/գ պապրիկա
1 թ/գ համեմի փոշի
0,5 թ/գ սև պղպեղ
4 հատ կարտոֆիլ
100 գ պանիր
3 հատ մարինացված վարունգ
3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հացին ավելացնել կաթ, թողնել 2 րոպե և ճզմել

Ավելացնել աղացած միսը, խորանարդաձև կտրատած սոխը, մանրացրած համեմեմ, աղ, պապրիկա, համեմի փոշի, սև պղպեղ և լավ խառնել

Կարտոֆիլները մաքրել, մանր քերիչով անցկացնել, առաջացած հեղուկը քամել

Պանիրն անցկացնել մանր քերիչով, իսկ վարունգները` մեծ

Ջեռոցի թավայի վրա փայլաթիթեղ դնել, 2 ճ/գ միս վերցնել, շրջանակի տեսք տալ և շարել թավայի մեջ

Յուրաքանչյուրի վրա քերած կարտոֆիլ, վարունգ և պանիր լցնել

Զարդարել մայոնեզով և դնել 180 °С տաքացրած ջեռոցում 40-50 րոպե

Կտրտած սամիթ ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ