Ահա՛, թե ինչ կարելի է պատրաստել այս քիչ, հասանելի բաղադրիչներից: Խնձորով կարկանդակ

Բաղադրիչներ

2 խնձոր

2 ճ/գ շաքարավազ

դարչին

1 ճ/գ կարագ

1 ճ/գ մեղր

Խմորի համար`

1 ձու

աղ

50 գ շաքարավազ

0,5 կիտրոնի կեղևի քերուկ

50 գ ձեթ

5 գ փխրեցուցիչ

200 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Խնձորի կեղևը հեռացնել, անցկացնել քերիչով, ավելացնել շաքարավազ, կարագ, 2-3  րոպե տապակել, ավելացնել մեղր, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձվին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, կիտրոնի կեղևի քերուկ, լավ խառնել, ավելացնել ձեթ, փխրեցուցիչ, ալոյուր` մաս-մաս, լավ խառնել և խմոր հունցել

Քառակուսաձև գրտնակել, բաժանել քառակուսիների

Յուրաքանչյուրի մի անկյունում 1-ական ճ/գ տապակած խնձոր դնել, մյուս մասով ծածկել

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում