Ահա՛, թե ինչպիսի յուրօրինակ, համեղ ուտեստ կարելի է պատրաստել ամենապարզ բաղադրիչներից։ Մսով և կարտոֆիլով ռուլետներ

Բաղադրիչներ

500 գ խաշած կարտոֆիլ

30 գ կարագ

100 մլ տաք կաթ

1 գլուխ սոխ

300 գ մարինացված սունկ + 20 գ կարագ

աղ

սև պղպեղ

սխտորի փոշի

500 գ աղացած միս

2 ատամիկ սխտոր

1 ճ/գ թթվասեր

0,5 ճ/գ մանանեխ

6 ձու + 4 ճ/գ կաթ

1 ձվի դեղնուց

1 ճ/գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, կարագ, կաթ և լավ խառնել

Սոխը և սունկը մանր կտրատել, տապակել 4-5 րոպե, ապա ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, կարագ, թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, թթվասեր, մանանեխ և լավ խառնել

6 ձվին ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել։ Նրբաբլիթների պես տապակել

Յուրաքանչյուր լիստի վրա միս դնել, տարածել

Ավելացնել կարտոֆիլի պյուրեն, ապա սնկով տապակը և ռուլետի պես փաթաթել

Թթվասերին ավելացնել ձվի դեղնուց, մի պտղունց աղ և լցնել ռուլետների վրա։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում