Ահա՛, թե ինչպիսի հետաքրքիր ուտեստ կարելի է պատրաստել այս պարզ բաղադրիչներով: Կարտոֆիլով նրբաբլիթներ

Բաղադրիչներ

3 խոշոր խաշած կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1 պղպեղ

100 գ պանիր

աղ, սև պղպեղ

կանաչ սոխ

նրբաբկիթներ

3 ձու

3 ճ/գ ալյուր

պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը ճզմել

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 5 րոպե, ապա ավելացնել խզմած կարտոֆիլին

Ավելացնել քերած պանիր, կանաչ սոխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 2-ական ճ/գ կարտոֆիլային զանգված դնել և փաթաթել

3 ձվին ավելացնել աղ, ալյուր և լավ խառնել

Բլիթները թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում