Ահա՛, թե ինչպիսի հետաքրքիր, ախորժելի և շատ համեղ ուտեստ կարելի է պատրաստել ընդամենը 30 րոպեում։ Կարտոֆիլով և աղացած մսով ռուլետ

Բաղադրիչներ

3 մեծ կարտոֆիլ

2 ճ/գ ձիթայուղ

աղ

150 գ մոցարելլա

Միջուկի համար՝

350 գ աղացած միս

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ տոմատի սոուս

համեմ

2 ճ/գ ձիթայուղ

1/2 թ/գ աղ

1/2 թ/գ սև պղպեղ

1/2 թ/գ քրքում

1 թ/գ աղ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1/2 թ/գ ուրց

100 գ մոցարելլա պանիր

Պատրաստման եղանակը

Ջեռոցի տապակի մեջ յուղաթողթ փռել, քերած պանիր լցնել։ Կարտոֆիլը բաժանել հնարավորինս բարակ շերտերի, համեմել աղով, շարել պանրի վրա, ավելացնել ձիթայուղ, լավ տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Սոխը, սխտորը մանրացնել, ձիթայուղով տապակել 3 րոպե, ավելացնել աղացած միս, թողնել 5-6 րոպե

Ավելացնել տոմատի սոուս, աղ, սև պղպեղ, քրքում, ուրց, թողնել կրակին ևս 5-6 րոպե, ավելացնել մանրացրած համեմ և վերցնել կրակից

Արդեն պատրաստ կարտոֆիլե լիստի վրա քերած պանիր լցնել։ Ավելացնել տապակած միսը, դարձյալ քերած պանիր և ռուլետի պես փաթաթել (պետք է տաք վիճակում փաթաթել)

Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե դնել ջեռոցում

Զարդարեք մանրացրած համեմեով և մատուցեք)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում