Կարկանդակ
Նուրբ և թեթև կարկանդակներ, որը անպակաս կլինի Ձեր սեղանից:
Բաղադրիչներ
- 120 մլ ջուր
- 70 մլ բուսայուղ
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 280 գ ալյուր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- միջուկը՝ ըստ նախասիրության
Պատրաստման եղանակը
1 1 բաժակ եռացրած ջրին ավելացնել բուսայուղը, շաքարավաղը, և խառնել, մինչև շաքարավազը կլուծվի:
2 Փխրեցուցիչը խառնել այլուրին, և ացելացնել պատրաստված շաքարաջուրը:
3 Լավ խառնել, որպեսզի ստանանք փափուկ խմոր:
4 Խմորը բաժանել հավասար փոքրիկ գնդիկների, և գրտնակով բացել խմորը:
5 Խմորի վրա լցնել Ձեր նախընտրած միջուկը և փակել:
6 Կարկանդակների վրա քսել ջրի մեջ խառնած սոդա, որպեսզի կարմիր կարկանդակներ ստանանք:
7 Թխել 200°C տաքությամբ ջեռոցի մեջ 30-35 րոպե:
8 Քաղցր միջուկի դեպքում կարող եք վրան շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ: