Ախորժելի և համեղ տապակած հավի մսով փլավ՝ պատրաստված սովարական թավայում

Հավի մսով ուտեստ
Հավի տապակած միսը՝ խրթխրթան մակերեսով, հյութեղ և հագեցնող ուտեստ է Ձեր սեղաններին:

Բաղադրիչներ

  • 4 հատ հավի բուդ
  • 220 գ բրինձ
  • 250 գ գազար
  • 150 գ նեխուր
  • 1 հատ սոխ
  • 10 գ կանաչ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ ուրց
  • 1 թեյի գդալ ռոզմարին
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ
  • 800 մլ ջուր կամ արգանակ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 3 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

1 Հավի բդիկները տապակել բուսայուղի մեջ, մինչև կարմրելը:
2 Վրան ցանել աղ և կարմիր պղպեղ, տապակել մինջին կրակի վրա 5 րոպե: Շրջել հակառակ կողմը, և տապակել ևս 5 րոպե:
3 Սոխը մանր կտրատել, տապակել մսի բուսայուղի մեջ, որ համեմվի:
4 Ավելացնել կտրատված գազարը և նեխուրը: Ավելացնել մի փոքր բուսայուղ, և շոգեխաշել միջին կրակի վրա 2 րոպե: Կափարիփով ծածկել թավան, թողնել թույլ կրակի վրա ևս 10 րոպե:
5 Ավելացնել 1 թեյի գդալ աղ, սև պղպեղ, ռոզմարին, ուրց, ճզմած սխտորը և լիմոնի հյութը:
6 Լավ խառնել, ավելացնել բրինձը, թողնել միջին կրակի վրա 2 րոպե:
7 Ավելացնել ջուրը, տապակած հավի մսերը շարել թավայի մեջ, թողնել մինչև եռռալը: Եփել 30 րոպե:
8 Ավելացնել վրան կանաչ սոխը, և մատուցել:
Բարի ախորժակ:
Պատրաստվում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում