Ախորժելի և խրթխրթան թխվածքաբլիթներ պատված շոկոլադե ջնարակով

Թթխվածքաբլիթ «Շագանակներ»
Խրթխրթան և քաղցրահամ թխվածքաբլիթներ՝ թեյի կամ սուրճի սեղանը զարդարելու համար:

Բաղադրիչներ

  • 120 գ կարագ
  • 160 գ ալյուր
  • 1/3 թեյի գդալ սոդա
  • 1/3 թեյի գդալ սպիտակ քացախ
  • 80 գ վաֆլի
  • ընկույզ

Ջնարակ

  • 3 ճաշի գդալ կաթ
  • 2 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ կակաո
  • 30 գ կարագ

Պատրաստման եղանակը

1 Ալյուրի մեջ լցնել կտրատված կարագի կտորները, այնուհետև ձեռքով տրորել մինչև միասեռ զանգված ստացվի:
2 Սոդայի մեջ ավելացնել 1 թեյի գդալ սպիտակ քացախ, խառնել, և ավելացնել խմորին:
3 Խմորը հունցել, ծածկել սննդային թաղանթով, և դնել սառնարանում 30 րոպե:
4 Խմորից առանձնացնել փոքրիկ կտորներ, խմորի ներսում դնել ընկույզ, և ստանալ գնդիկներ:
5 Եթե գնդիկները ձևավորելու ժամանակ տաքացել են մի փոքր, պետք է դնել սառնարանում, որ սառչեն:
6 Թխել180° C տաքությամբ՝ 25-30 րոպե:
7 Միջուկով վաֆլին անցկացնել քերիչով (որ լավ խրթխրթան ստացվի, վաֆլին նախապես սառնարանում ենքպահում):
8 Թխվածքաբլիթները թաթախում ենք շոկոլադե ջնարակի մեջ, այնուհետև` քերած վաֆլու թեփուկների մեջ:

Ջնարակ

1 Կարագը, շաքարավազը, կաթը և խախաոն լցնել տարայի մեջ:
2 Ջնարակը թանձր ստանալու համար թույլ կրակի վրա լավ խաում ենք:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում