Փխրուն և անուշաբույր ազնվամորով թխվածք

Ազնվամորով թխվածք
Այս հիանալի և թեթև թխվածքն անպայման կդառնա Ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը: Խմորը պատրաստվում է դյուրին և արագ: Կարող եք պատրաստել Ձեր նախընտրած հատապտուղներով:

Բաղադրիչներ

  • 3 հատ ձու
  • 60 գր թթվասեր
  • 80 գր բուսական յուղ
  • 90 գր շաքարավազ
  • 140 գր ալյուր
  • 30 գր կարտոֆիլի օսլա
  • 10 գր փխրեցուցիչ
  • վանիլին
  • 1 պտղունց աղ
  • 300–500 գր ազնվամորի

Լրացուցիչ

  • շաքարի փոշի (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

1 Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180° C ջերմաստիճանը:
2 Տարայի մեջ լցնել ձուն, շաքարավազը, վանիլինը, բուսական յուղը, թթվասերը և լավ հարել:
3 Ալյուրը, օսլան, փխրեցուցիչը և աղը մաղել, լցնել խառնուրդի մեջ և հարել, մինչև որ դառնա համասեռ զանգված:
4 Ձևամանը յուղել կարագով, և վրան ալյուր շաղ տալ:
5 Ազնվամորու վրա մի փոքր ալյուր կամ օսլա լցնել և զգուշությամբ խառնել:
6 Խմորի կեսը լցնել ձևամանի մեջ, տարածել, և ազնվամորիները վրան շարել: Կրկնել նույն հերթականությամբ:
7 Եփել ջեռոցում մոտ 50 րոպե (առաջին 30 րոպեն ջեռոցը չբացել):
8 Թողնել 10–15 րոպե, որ սառչի, հանել ձևամանից, և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Թխվածքը կարող եք պատրաստել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված մրգերով: Կարելի է նաև մատուցել սերուցքով:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.