Տապակած հավ՝ բանջարեղենով
Այսպիսի բաղադրատոմսերը ամենանպատակահարմարն են ցանկացած առիթների կամ ուղակի առօրյայում պատրաստելու համար:
Բաղադրիչներ
- 1 հատ հավ
- 5-6 հատ կարտոֆիլ
- 2 հատ գազար
- 3 ճաշի գդալ թթվասեր
- 6 ճաշի գդալ բուսայուղ
- 1 թեյի գդալ կծու չիլի պղպեղ խորշոր հատիկներով
- 1 թեյի գդալ քրքում
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 1 թեյի գդալ աղացած համեմի սերմ
- 1 թեյի գդալ աղացած չաման
- 2 թեյի գդալ սև պղպեղ
- 4 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
1 Հավը լավ մաքրել, և լվանալ:
2 Թթվասերին ավելացնել տոմոտի մածուկը, համեմունքները, բուսայուղը, և լավ խառնել:
3 Կարտոֆիլը և գազարը ոչ շատ մանր կտորներով կտրատել:
4 Լցնել տարայի մեջ, վրան ավելացնել համեմունքներ և ձիթայուղ, և լավ խառնել:
5 Տարայի վրա ամրացնել ցանց, վրան դնել հավը:
6 Սոուսը քսել հավի վրա:
7 Եփել 180°C ջեռոցում 30 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: